Մամուլի տեսություն

«Ժամանակ». Կառավարությունը չկարողացավ հասնել այն բանին, որ ակնառու դառնար ՀՀԿ-ի «հնացածությունը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետականը դրա­կան է գնահատում կառա­վարության մեկ տարվա գործունեությունը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, ու ոչ այն պատճառով, որ դա ՀՀԿ-ի ձևավորած կառավա­րությունն է, և ՀՀԿ-ն է քաղա­քական պատասխանատվու­թյուն կրում դրա համար: Որովհետև, եթե այդ կառա­վարությունը հաջողեր, ար­դյունքը ՀՀԿ-ի համար ամենևին չէր թողնելու դրական գնահատականի տեղիք, որովհետև կառավարության հաջողության արդյունքը պետք է լիներ ՀՀԿ-ի, այսպես ասած, էական վերափոխումը, այլ ՀՀԿ-ի առկայությունը կամ ձևավորումը: Որևէ այլ կերպ «նոր ոգին» պատկերացնելը հնարավոր չէ, իսկ Կարեն Կա­րապետյանի կառավարության առաջ դրվել է հենց այդ խնդիրը:

Եվ եթե այսօր շարունակվող ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարապետյանի կառավարու­թյան աշխատանքը, դա նշա­նակում է, որ այդ աշխատան­քում չկա որևէ դրական բան պետության և հանրության համար, կամ չկա այնքան, որ այդ աշխատանքը դրական գնահատվի այդ տեսանկյու­նից: Որովհետև չի կարող այն դրական լինել թե՛ ՀՀԿ-ի, թե՛ հանրության տեսանկյունից: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի գնահատա­կանը վկայում է, որ Կարեն Կա­րապետյանի կառավարու­թյանն այդպես էլ չի հաջողվել դրված խնդիրը՝ լինել փոփո­խության խորհրդանիշ և «նոր ոգի» հաղորդել ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն ներկայումս ունի կա­ռավարությունից գոհ լինելու բոլոր հիմքերը, որովհետև այդ կառավարությունն իր գործու­նեության մեկ տարվա ընթացքում չկարողացավ հասնել այն իրավիճակին, երբ դրա ֆոնին ուղղակի ակնառու կլիներ ՀՀԿ-ի «հնացածությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X