Մամուլի տեսություն

«Հրապարակ». Փակեք այդ թեման

Կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանից մեր լրագրողը հետաքրքրվել է՝ Հրազդանի քաղաքապետի որդուն ոսկե մեդալով պարգեւատրելու շուրջ բարձրացված աղմուկից հետո արդյոք Սերժ Սարգսյանից դիտողություն ստացե՞լ է այն բանի համար, որ նախապես չեն տեղեկացրել իրեն, թե ում է պարգեւատրում։ Հիշեցնենք, որ քաղաքապետի անչափահաս որդին հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել մի մարդու, որը մահացել էր, իսկ ՀՀ նախագահն անձամբ պարգեւատրել էր պատանուն՝ լավ առաջադիմության համար։ Հետագայում ԿԳ նախարարը հայտարարեց, որ նախագահը տեղյակ չի եղել՝ ցուցակը ներկայացրել է ԿԳՆ-ն։ Նախարարը բացասական պատասխան է տվել՝ դիտողություն չի արվել իրեն։ Նման խնդիր, կարծում եք, չի՞ էլ առաջանա։ Լեւոն Մկրտչյանը հորդորել է փակել Հրազդանի քաղաքապետի որդու թեման։

Մեկնաբանություն
X