Իրավունք

Փաստաբանին կալանավորել են կաշառքի մեղադրանքով

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկատվությունը, որ կալանավորվել է փաստաբան Գայանե Գալոյանը։ Որոշ հրապարակումների համաձայն՝ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։ Hraparak.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը նշեց, որ երեկվա դրությամբ նման պաշտոնական տեղեկատվություն չկա։

Նշենք նաև, որ Գայանե Գալոյանը մասնագիտացված է քաղաքացիական, անձի դեմ ուղղված հանցագործությունների, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում։ Ժամանակին էլ պաշտպանել է քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանին՝ հայտնի Իսո մականվամբ:

Մեկնաբանություն
X