Իրավունք

Դատավոր Գալուստ Ղարիբյանը առաջիկայում կազատվի պաշտոնից

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ Ավետիքի Ղարիբյանը լիազորությունները առաջիկայում կդադարեցվեն: Արդարադատության խորհուրդն որոշել է առաջարկել ՀՀ նախագահին դադարեցնել նրա լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ: Նրա 65-ամյակը լրանում է սեպտեմբերի 22-ին:

Նշենք, որ Գալուտ Ղարիբյանը ծնվել է 1952 թվականին Երևան քաղաքում։ 1981 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1977 թվականից մինչև 1987 թվականը աշխատել է իրավախորհրդատու տարբեր ձեռնարկություններում («Հայմեքմատվաճառ» վարչություն, Սարքերի գործարան, «Հայէներգոհսկողություն» վարչություն, Լենինյան շրջանի գործադիր կոմիտե)։ 1987 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ պետական արբիտրաժում՝ որպես պետական արբիտր։ 1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։ 2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։ 2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: ՀՀ Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

Մեկնաբանություն
X