«Թուֆենկյանի» կրակոցներից հետո արագ սլացքով գնացող մեքենան Վահագն Աբգարյանին էր տեղափոխում. տեսանյութ

Սեպտեմբերի 14-ին «Հրապարակը» հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երեում է, թե ինչպես արագ սլացքով մի մեքենա «Թուֆենկյան» հյուրանոցի առաջ տեղի ունեցած սպանությունից րոպեներ անց բարձր ազդանշանով հեռացավ:

Մեզ հաջողվեց պարզել, որ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ալավերդցի մի տաքսու վարորդի է պատկանում, ով իր մեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխել կրակոցներից վիրավորված, քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին:

Լոռու մարզի ոստիկանները ավտոմեքենան հայտնաբերել են երեկ երեկոյան՝ Սպիտակ քաղաքում եւ հանձնել քննություն իրականացնող մարմնին: Դեպքից առաջ տաքսու վարորդը 4 ուղեւոր է տեղափոխել Ալավերդուց Երեւան, այս ժամանակահատվածում էլ Վահագնը զանգահարել է տաքսիստին եւ ասել, որ մարդ կա, որը պետք է գնա Ալավերդի:

Տաքսու վարորդը հասել է հենց այն ժամանակ, երբ դեպքը կատարված է եղել եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է բժշկական կենտրոն:

Կրկին ներկայացնում ենք դեպքի վայրից հեռացող ավտոմեքենան:

Մեկնաբանություն
X