Վախճանվել է դերասան Հարրի Դին Ստենտոնը

Կյանքի 92-րդ տարում ԱՄՆ-ում վախճանվել է դերասան Հարրի Դին Ստենտոնը: Նրա կինոկարիերան ունեցավ 60 տարվա տեւականություն: Դերասանը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում եւ սերիալում: Այս մասին հայտնում է euronews-ը:

Ստենտոնին բաժին էին ընկնում բնավորություններով դերեր. Խիստ արտաքինը ապահովում էին նրա համար մելանխոլիկի եւ էքսցենտրկի ամպլուան: Ասում են, որ նրա կարիերայի եւ հաջողությունների գրավականը հանդիսացել է Ջեք Նիքըլսոնի մի խորհուրդը, որ ասել է մի փորձի ժամանակ. «Թող խաղա կոստյումդ, իսկ դու եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս»:

Ստենտոնի լավագույն մարմնավորումները եղել են «Սառնարյուն Լյուքը», «Կոնֆիսկատորը», «Փարիզ-Տեխաս», «Օտարը» ժապավեններում: Խաղացել է Մարտին Սկորսեզեի, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի, Դեւիդ Լինչի դասական համարվող ժապավեններում: Այս աշնանը էկրան կբարձրանա «Բախտավորը» ֆիլմը, որը ըստ էության հանդիսացավ նրա վերջին մարմնավորումը կինոյում:

Մեկնաբանություն
X