Ովքեր են ներկա գտնվել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին․ նոր մանրամասներ (լրացված․ ֆոտո)

>

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանեկան արարողությունը։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում: Հարսանեկան խնջույքը կազմակերպվել է Ռուսաստանի մայրաքաղաքի էլիտար հաստատություններից մեկում՝ «Սաֆիսա» ռեստորանում, իսկ նորապսակների կնքահայրը վարչապետ Կարեն Կարապետյանն է: Հարսը կրում է Zuhair Murad հարսանյաց զգեստ:

Հարսանիքին ներկա են եղել և հայկական, և ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները։ Իսկ հարսանեկան շոուն վարել են Անդրեյ Մալախովը, Քսենիա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը եւ Վերա Բրեժնեւան։

Հարսանեկան արարողությանը մասնակցել է քաղաքական էլիտան։ Ավելի վաղ գրել էինք, որ հրավիրված են եղել Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ մի շարք գործող եւ նախկին պաշտոնյաներ՝ այդ թվում Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Բեգլարյանը։

Մեկնաբանություն
X