«Հրապարակ». Արցախում կառուցվածքային և կադրային մեծ փոփոխություններ են սպասվում

Մեր տեղեկություններով՝ Արցախում կառավարման համակարգի փոփոխություններից եւ կառավարության հրաժարականից հետո կառուցվածքային եւ կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։ Ընդ որում՝ փոփոխություններ են սպասվում բոլոր ուղղություններում, բոլոր ոլորտներում: Նախարարների գրեթե կեսը փոխվելու է, փոփոխություններ կլինեն նաեւ շրջանային ղեկավարների կազմում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում փոխվելու են գյուղատնտեսության, կրթության, էկոնոմիկայի նախարարները, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ղեկավարները։

Մեկնաբանություն
X