«Ժողովուրդ». Պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին

«Ժողովուրդը» գրում է. «Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը հարսանիքների միջակայքում ժամանակ է գտնում նաեւ զբաղվելու պետական հարցերով: Շաբաթ օրը նա Մոսկվայում մասնակցել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին, իսկ արդեն կիրակի օրը աշխատանքային այցով եղել է Թուրքմենստանում, հանդիպել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերը, նաեւ անդրադարձ է կատարվել օգոստոսի 24-ին Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դեռ Երեւանում Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը պայմանավորվածություններ են ձեռք բերել թուրքմենական գազ ներկրելու մասին, բնականաբար՝ ռուսական կողմի թույլտվությունը ստանալուց հետո: Ըստ մեր տեղեկությունների՝ նախատեսված է Թուրքմենստանից Պարսկաստանով Հայաստան գազ ներկրել, սակայն առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ, թերեւս, երրորդ երկրներ վաճառքի նպատակով: Ըստ ամենայնի, այդ ողջ գործընթացն էլ արվելու է «Գազպրոմ»-ի միջոցով»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X