Քաղաքականություն

«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը ՏԻՄ ընտրություն­ներին մասնակցելու որոշում է կայացրել. Իսկ «Ե՞լքը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը, պարզվում է, ՏԻՄ ընտրություն­ներին մասնակցելու որոշում կայացրել է: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ «Ծառուկյան» դաշինքն անպայ­ման մասնակցելու է ՏԻՄ ընտ­րություններին, քննարկումներ են տանում ներկայումս այդ հարցի շուրջ:

«Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ մեր տարածքային կառույցները եւ մենք բոլորս աշխատում ենք այդ խնդրի շուրջ»,- մեզ ասաց նա: Ինչ վերաբերում է «Ելք»-ին, ապա այստեղ ընտրություննե­րին մասնակցել-չմասնակցելու հետ կապված դեռ քննարկում­ներ են գնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություն
X