Սաակաշվիլին բողոքի ցույցի է դուրս եկել Պորոշենկոյի գրասենյակի դիմաց

«Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, ինչպես եւ խոստացել էր, դուրս է եկել բողոքի ցույցի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում՝ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի գրասենյակի դիմաց: Այս մասին հայտնում է Украинская правда-ն: Պարբերականը փոխանցում է, որ բացի բողոքի ցույցից, Սաակաշվիլին այլ միջոցառումներ այսօր չի նախատեսում: Նշենք, որ դեռեւս անհայտ է մնում, թե ինչ կարգավիճակով է Ուկրաինայի տարածքում գտնվում Օդեսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին, քանի որ նա իրավականորեն զրկված է Ուկրաինայի քաղաքացիությունից եւ ապօրինի է հատել լեհ-ուկրաինական սահմանը:

Մեկնաբանություն
X