Անկասայի առաջին ցուցադրությունը (ֆոտոշարք)

>

Անցած հանգստյան օրերին Երեւանում իսկական ֆեշն ուիքենդ էր՝ Երկաթուղային կայարանում կազմակերպվել էր Օրիֆլեյմ Ֆեշն Ուիքենդը։ Միջոցառման ընթացքում իրենց հավաքածուներն էին ցուցադրում 30, ինչպես արդեն կայացած եւ անուն ձեռք բերած հայ դիզայներ-մոդելավորողներ, այնպես էլ սկսնակներ՝ Հայաստանից եւ արտերկրից (ԱՄՆ, Ֆրանսիա): Գեւորգ Շադոյանի, Վահան Խաչատրյանի, Արամ Նիկոլյանի, Ֆաինայի եւ նմանատիպ այլ հանրահայտ դիզայներների կողքին աչքի ընկավ եւս մեկը, համեմատաբար սկսնակ Անկասան, որի հավաքածուն տարբերվեց եւ գնահատվեց նորաձեւության սիրահարների կողմից։ Դիզայներ Աննա Սուքիասյանը՝ լինելով համեստ եւ նրբաճաշակ մոդելավորում է իրեն հոգեհարազատ ոճի հագուստ, արդյունքով ստացվում են գրեթե երեկոյան, բոհեմական ոճի զգեստներ, որոնք ընդգծում են կրողների կանացիությունն ու նրբագեղությունը։ Մոդելավորողն օգտագործում է բացառապես բարձրակարգ կտորներ, աչքի է ընկնում նաեւ որակյալ կարը։ Անկասայի բուտիկը գտնվում է Ռոսսիա մոլում։

Մարիամ Մարգարյան

Մեկնաբանություն
X