Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Դատական համակարգի ներսում լարվածությունը նոր թափ է ստանում

«Ժողովուրդը» գրում է. «Մենքք առիթ ունեցել ենք անդրադառնալու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունից դատավորների դժգոհություններին: Մասնավորապես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հրահանգով բեկանվում են նրա համար անցանկալի դատավորների քննած գործերը՝ նպատակ ունենալով կամաց-կամաց ազատվել այդ մարդկանցից: Բանը հասել է այնտեղ, որ դատավորներն այլեւս Ռշտունու եւ վերաքննիչի մասին խոսելիս անվայելուչ են արտահայտվում. «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւան Շհոյանի, ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքում ԱԱԾ-ի իրականացված հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որտեղ դատավոր Աղվան Պետրոսյանը նույն դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի հետ խոսում է ՀՀ վերաքննիչ դատարանի անկանխատեսելիության մասին եւ կոպիտ բառերով հիշատակում նրան»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X