Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Կիպրահայ գործարարը դժգոհում է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում աշխատող կիպրոսահայ գործարար Հարություն Թամազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհել է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից՝ պնդելով, որ դեռ չի նկատում կառավարության հայտարարած ներդրումների քաղաքականության արդյունքները: Ըստ նրա՝ աշխատելիս յուրաքանչյուր անգամ նոր խոչընդոտների է հանդիպում, հատկապես՝ մաքսավորների հետ շփումներում: «Ասվում է՝ սփյուռքահայե՛ր, եկե՛ք, այստեղ ներդրումներ արե՛ք, լավ, գանք, բայց պետք է պայմաններ լինեն: Ընդհակառակը, երբ գնում եք որեւէ մաքսային գրասենյակ, նախ իբրեւ սփյուռքահայ քեզ երկրորդ դաս կդարձնի: Միգուցե քեզ չի ճանաչում, բայց այն կողմ է դնում քեզ: Ասում է՝ սպասի, հետը կխոսես, քեզ չի նայում: Այսինքն՝ բաներ կան, որ մեզ համար խորթ են»,- ասել է նա»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X