Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Արփի լիճը դատարկվում է

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Շիրակի մարզում գտնվող Արփի լիճը դատարկվում է: Բնապահպաններն ահազանգում են, որ լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է դրանից սնվող փոքր ՀԷԿ-երի աշխատանքներին: «Այն պետք է դնել մշտադիտարկումների եւ ուժեղ վերահսկողության տակ: Կառավարությունում այս խնդիրը բարձրացված է եւ շուտափույթ լուծում պետք է գտնի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Իսկ ինչով է զբաղված ջրային տնտեսության պետական կոմիտեն: Նախագահ Արսեն Հարությունյանը աշխատում է իր նախկին գործելաոճով, ինչպես «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, որ մարդիկ տարիներ շարունակ վճարում են գազի ներտնային սպասարկման համար, բայց երբեք «չեն տեսնում» այն: Այսօրվա դրությամբ հանրապետության ջրային ռեսուրսները օր օրի նվազում են, իսկ ջրպետկոմը ղեկավարող Արսեն Հարությունյանը ջայլամի քաղաքականություն է վարում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ողջ օրվա ընթացքում փորձեց մեկնաբանություն ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն ոչ մի պատասխան չստացանք»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X