Համաժողովի մասնակիցները տեսան, թե ինչպես են Սյուզան Սիմոնյանին բռնությամբ բերման ենթարկում (տեսանյութ)

>

Քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները բռնությամբ բերման ենթարկեցին «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանին։ Վերջինս եկել էր հրապարակ, որպեսզի այդտեղից մարզահամերգային համալիր ուղեւորվող Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներին տեղեկացնի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

Մինչ ոստիկանները նրան բերման էին ենթարկում, Սյուզան Սիմոնյանը շարունակ կրկնում էր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

Համաժողովի մասնակիցները, տեսնելով ոստիկանների բռնի գործողությունները, ասացին, որ ոստիկանները ոչ թե բերման ենթարկելու, այլ իրենց պաշտպանելու համար են։ Սակայն նրանք չզիջեցին եւ շարունակեցին իրենց գործողությունները։

Մանրասմաները՝ տեսանյութում

Մեկնաբանություն
X