Վահագն Աբգարյանը երկուշաբթի դուրս կգրվի

Սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի առաջ տեղի ունեցած կրակոցներից հրազենային վնասվածքներ ստացած Վահագն Աբգարյանի առողջական վիճակը լավ է:

«Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աբգարյանը հավանաբար երկուշաբթի դուրս կգրվի բժշկական կենտրոնից․ «Մնում է կարերը քանդեն։ Բարդ վիրահատություն ա եղել, 4 ժամից ավելի վիրահատություն է տեղի ունեցել»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի առաջ կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով սպանվել էր մեկ անձ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսինյանը, վիրավորվել էր քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը: Պարզվել է արդեն կրակողների ենթադրյալ հեղինակների ինքնությունը՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան, 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով եւ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան։

Մեկնաբանություն
X