Իրադրությունը հետերկրաշարժյան Մեքսիկայում այս պահին. լուսանկարներ

>

Սեպտեմբերի 19-ին Մեքսիկայի երկրակեղեւը վերջին տասնամյակներին արդեն երկրորդ անգամ ցնցվեց ավելի քան 7,1 բալ ուժգնությամբ երկրաշարժից: Մասնագետները նշում են, որ վերջին անգամ նման ուժգնության երկրաշարժ եղել է 1985 թվականին: Զոհերի թիվն այն ժամանակ հաշվվեց հազարներով, այսօր դեռ չի հատել երեք հարյուրի սահմանագիծը:

Երկրաբանները եւ սեյսմոլոգները նշում են, որ ամենայն հավանականությամբ այս ցնցումները ունեն 32-ամյա պարբերականություն: Զոհերի թվում երեխաների թիվը արդեն հատել է 30-ի սահմանը: Այս պահին արդեն իրականացվում են փրկրարական որոնղական աշխատանքներ, մաքրվում են փլատակները, թեեւ մասնագետները չեն բացառում, որ հնարավոր են ավելի թույլ ցնցումներ՝ աֆթերշոկներ: Իշխանությունները փորձում են իրադրությունը պահել վերահսկողության տակ: Փրկարարական աշխատանքներն հսկում է անձամբ նախագահը:

Շատերն արդեն սկսել են խոսել, որ այսքան մեծ չէր լինի ավերածությունը, եթե մայրաքաղաք Մեխիկոյում ճիշտ կազմակերպվեր շինարարությունը: Փլուզված շենքերի մեծ մասն անցյալ դարի քսան-երեսունականների կառուցված շենքեր են եղել, որոնք սակայն, արժեք չեն ունենցել ո՛չ պատմական, ո՛չ էլ ճարտարապետական առումով: Այս պահին արդեն մի շարք պետություններ հայտարարել են, որ պատրաստ են մարդասիրական օգնություն տրամադրել աղետյալներին: Ճապոնիան, որ երկրաշարժերի դեմ պայքարի առաջամարտիկ է, առաջարկել է իր համակողմանի օգնությունը:

Մեկնաբանություն
X