Երբ են լինելու կառավարության եւ ՀՀԿ ԳՄ նիստերը

Վաղը սեպտեմբերի 21-ն է,Հայաստանում նշելու են անկախության հռչակման 26-րդ տարեդարձը: Ինչն էլ նշանակում է, որ վաղը ոչ աշխատանքային օր է։ Պայմանավորված անկախության տոնով՝ կառավարության հերթական նիստը տեղը կունենա ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 10։00-ին, իսկ ԳՄ նիստի օրը դեռ պարզ չէ։ ՀՀԿ-ից մեզ տեղեկացրին, որ տեղի կունենա հաջորդ շաբաթ, օրն էլ հայտնի կլինի երկուշաբթի օրը։

Նշենք, որ ըստ ավանդույթի՝ այդ օրը պետության ղեկավարները, քաղաքական կուսակցությունների ու հանրության ներկայացուցիչներն այցելելու են Եռաբլուրի պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ են դնելու ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների շիրիմներին:

Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալսիտական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

Մեկնաբանություն
X