Սիրիայի հարցով կոնտակտային խումբը կարող է ընդլայնվել

Սիրիայի հարցով ստեղծվելիք կոնտակտային խմբում նախնական տարբերակով կընդգրկվեն ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը: Սակայն վերջնական որոշում դեռեւս կայացված չէ այս հարցով, եւ ինչպես «РИА Новости»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը, չի բացառվում, որ այդ կազմը կընդլայնվի:

Հիշեցնենք, որ Սիրիական կարգավորման հարցով ներ գաղափար է առաջ քաշել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն ֆրանսիական կողմը դեռեւս որեւէ մանրամասնություն այս գաղափարի հետ չի բարձրաձայնել: Դեսպան Բերմանը միայն հայտարարել է, որ Փարիզում կարեւորում են, որպեսզի մեկնարկի Սիրիական հակամարտության կարգավորման քաղաքական փուլը:

Նշենք, որ այս հարցում այժմ բանակցություններ են ընթանում Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Վերաժողովի շրջանակներում

Մեկնաբանություն
X