«Չարը խափանվեց» Համալիրում (տեսանյութ)

Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 18-ից ընթացող «Հայաստան-Սփուռք» 6-րդ համաժողովն այսօր ավարտվեց։ Ամփոփիչ ելույթից հետո բոլորին հրավիրեցին ֆուրշեթի սեղանի մոտ՝ հյուրասիրության։ Ի զարմանս մեզ՝ այս անգամ նաև լրագրողներին «մարդու տեղ դրեցին» և առաջարկեցին գնալ և հյուրասիրվել հյուրերի համար նախատեսված սեղաններից։

Հյուրասիրության վերջին ակորդները, սակայն, առանց «պատահարի» չանցան։ Արդեն սկսել էին սեղանները հավաքել, երբ ուժեղ շրխկոց լսվեց․ մատուցողներից մեկի ձեռքից ցած ընկավ ափսեներով լի արկղն, ու տասնյակ ափսեներ փշուր-փշուր եղան աստիճանների վրա։ Ականատեսները պահը չկորցրին ու անմիջապես ծափահարեցին՝ ի նշան «չարի խափանման»։ Տևական ժամանակ սպասարկող անձնակազմը հավաքում էր կոտրված ափսեների կտորտանքը։

Մեկնաբանություն
X