Էմանուել Մակրոնը կայցելի Ռուսաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկայում կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվի Բերմանը: Ինչպես փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, այցի ժամկետները կհստակեցվի երկու նախագահների կողմից: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիա կատարած այցից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխան այցի հրավեր է արել իր ֆրանսիացի գործընկերոջը: Դեսպանը նաեւ նշել է, որ հենց հստակ լինեն այցի ժամկետները, արդեն կսկսվեն նախապատրաստական աշխատանքները:

Մեկնաբանություն
X