Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 248-ի

Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 248-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, վկայակոչելով Մեքսիկայի Վթարա-փրկարարական ազգային ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեի հայտարարած տվյալները: Ընդ որում, զոհերի թիվը կարող է աճել: Ավելի վաղ հաղորդվում էր 226 զոհի մասին:

Ըստ հաղորդման, ամենից շատ զոհեր տվել է մայրաքաղաք Մեխիկոն՝117 մարդ, ապա Մորելոս քաղաքը 72 մարդ, Պուեբլեն 43 մարդ եւ Էդոմեքսը 12 մարդ: Նշենք, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,1 բալ, ըստ Ռիխտերի սանդղակի:

Մեկնաբանություն
X