Մեքսիկայում էլեկտրամատակարարումը վերականգնված է 73%-ով

Մեքսիկայում երեկ տեղի ունեցած երկրաշարժից հետո շատ շրջաններում խափանվել էր էլեկտրամատակարարումը: Ըստ Մեքսիկայի էլեկտրէներգետիկայի դաշնային հանձնաժողովի՝ CFE-ի տարածած հայտարարության, այս պահի դրությամբ արդեն վերականգնված է էլեկտրամատակարարումը 73%-ով:

Նշենք, որ նույն հանձնաժողովը հայտարարել էր ավելի վաղ, որ մոտ 4,6 միլիոն մարդ մնացել էր առանց էլեկտրականության որը ըստ թվային տվյալների, 3 464 891 անհատական բնակարան եւ առեւտրի կետ էր նշանակում:

Հիշեցնենք, որ անցած գիշեր հզոր երկրաշարժը ցնցել է Մեքսիկան, որը զգացվել է նաեւ մայրաքաղաք Մեխիկոյում: Երկրաշարժի ուժգնությունը կազմում է 7,1 բալ: Զոհվել է 149 մարդ:

Մեկնաբանություն
X