Նոր ձերբակալվածներ Լոնդոնի մետրոյի ահաբեկչության գործով

Սքոթլենդ Յարդը տեղեկացրել է, որ Լոնդոնում օրեր առաջ մետրոյում իրականացված ահաբեկչական բռնարարքի գործով կա եւս երկու ձերբակալված: Այս մասին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, ձերբակալվածները տղամարդ են՝ 48 եւ 30 տարեկան: Ավելի վաղ, սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել էին երկու տղամարդ՝ 21 եւ 18 տարեկան: Ըստ բրիտանական մամուլի հրապարակումների, վերջին ձերբակալվածներից մեկը ծնունդով իրաքցի է:

Մեկնաբանություն
X