Պոլիտեխնիկում՝ ինչպես «Ոսկե հորթը» ֆիլմում

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձունների Խորհրդի վերջին նիստում, որը կայացել է ապրիլի 4-ին, որոշում են կայացրել համալսարանի օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքը բաժնի կարգավիճակով ներառել Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության կազմում: Սակայն, ուշագրավը ոչ այնքան որոշումն է, որքան այն, որ տեղադրված փաստաթղթում բացակայում է, թե քանի հոգի է նիստին մասնակցել, քանիսն է դեմ կամ կողմ արտահայտվել։ Ըստ ամենայնի՝ պոլիտեխնիկում եւս գործում է «Ոսկե հորթը» ֆիլմից հայտնի սկզբունքը՝ երբ հարցնում են՝ ով է դեմ, եւ տեսնելով, որ մեկ հոգի դեմ է, հայտարարում են՝ անցավ միաձայն։

Հ․ Գ․ Փաստաթղթում առկա բազմաթիվ տառասխալներին էլ չենք անդրադառնում։

Մեկնաբանություն
X