Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուծելիք խնդիրներ ունեն Սիրիայում. Ռեքս Թիլերսոն

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը խնդիրներ ունեն դեռ Սիրիայում, որոնք կարող են փոխշահավետ լուծումներ ունենալ: Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը: «Մենք՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, գիտենք, թե որ հարցերն են այսօր առավել հրատապը: Մենք շարունակում ենք Սիրիայում փնտրել փոխգործակցության ոլորտներ, որոնք կարող են երկուստեք շահավետ լինել»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարը: Միաժամանակ նաեւ նա նշել է, որ բոլոր պետությունների համար ուշադրության կենտրոնում ԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացումն է:

Թիլերսոնն արձանագրել է, որ խնդիրները նույնն են, սակայն լուծման տակտիկան կարող է տարբեր լինել: Միաժամանակ նաեւ տարբեր կարող են լինել նաեւ շահերը, սակայն Սիրիայում դրանք մեծ մասամբ համընկնում են, եւ կարողանում են երկու գերտերությունները գործակցել:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե ԱՄՆ-ն Սիրիայում անկոչ հյուր է:

Մեկնաբանություն
X