Հարավային Կորեայի նախագահը խոստացել է խաղաղությունը պահպանել 2018-ի Օլիմպիական խաղերին

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ընը հայտարարել է, որ իր երկիրը ի վիճակի կլինի պահպանել խաղաղությունը հաջորդ տարի Փհենչհանում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերի ժամանակ: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը:

«Մենք եւս, ինչպես եւ Միջազգային Օլիմպիական կոմիտեն եւ ողջ աշխարհը մտահոգված ենք Կորեական թերակղզու անվտանգության հարցով: Մենք վստահ ենք, որ աշխարհը կմիավորվի, որպեսզի խաղերն անցնեն բարեհաջող եւ միասնականորեն հնարավոր կլինի անվտանգության հետ կապված հարցերը լուծել: Մենք մեր հերթին երաշխավորում ենք, որ կարող ենք խաղաղություն ապահովել»,-հայտարարել է Հարավային Կորեայի նախագահը:

Մեկնաբանություն
X