ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ-ը կտեղափոխվի Ասիա

ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, ահաբեկչության հարցերով ՄԱԿ Բյուրոյի ղեկավար Վլադիմիր Վորոնկովը կարծում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ունի լուրջ մտավախություն, որ Մերձավոր /Միջին/ Արեւելքում ԻՊ պարտությունից հետո, ահաբեկչական խմբավորման զինյալները կտեղափոխվեն Ասիա: Այս մասին նա հայտարարել է «Известия» պարբերականի հետ զրույցում: «Նման սպառնալիք կա: Անվտանգության խորհուրդը արդեն իսկ ֆիքսել է, որ ԻՊ զինյալները սկսել են ակտիվանալ սահմանային գոտիներում, Իրաքում կրած պարտությունից հետո, եւ փորձում են այլ պետություններ անցնել: Հենց սրա կանխարգելումն է, որ այսօր ՄԱԿ հակաահաբեկչական ռազմավարության առնացքային հարցերից մեկն է հանդիսանում», -ասել է Վորոնկովը:

Նշենք, որ ավելի վաղ եւ ռուսական եւ արեւմտյան փորձագետներն ու պաշտոնյաները ահազանգել էին, որ ԻՊ-ը իր մարդուժն ու ֆինանսական միջոցները փորձում է դուրս հանել Իրաքից եւ Սիրիայից եւ անցնել պարտիզանական պատերազմի ռազմավարությանը:

Մեկնաբանություն
X