Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Մարգար Օհանյանի գործով վճիռը վերջապես հրապարակվեց

«Ժողովուրդը» գրում է. «Շուրջ երկու տարի տեւած դատաքննությունից հետո ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վճիռը վերջապես հրապարակվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2015 թվականի փետրվարի 26-ին Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել: Ի դեպ, նկատենք, որ Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել:
Նա փետրվարի 27-ին միջնորդություն էր ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանին որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել էր:

Եւ շուրջ երկու տարի տեւած քննությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը, եւ Մարինե Խաչատրյանի հայցն ընդդեմ Մարգար Օհանյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու պահանջի մասին հայցը մերժեց: Ասել է, թե ՃՈ նախկին պետը հաղթեց դատարանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X