Բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում․ Արթուր Դավթյան

Բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում։ Չկա որեւէ դեպք, որ անգործություն է կատարվել։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ թվով սպանություններ եղան, որոնց մի մասը վենդետա էր, գլխավոր դատախազը պատասխանեց ․«Նախ ես չէի ասի՝ մեծ թվով։ Կանխարգելիչ գործողություններ իրավապահների կողմից իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն կատարվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին հանրությունը չի իմանում։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչեւ 30 տոկոսի նվազում կա։ Իսկ երեւույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X