Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Հարուցված գործը կարճվել է. դատավորները փրկվեցին

«Ժողովուրդը» գրում է. «Դեռ այս տարվա հունիսին գրել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ, եւ շուրջ 40 դատավորներ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են: Իսկ ի՞նչն էր պատճառը: Բանն այն է, որ 40 դատավորներ կայացրել են տարբեր վճիռներ, սակայն դրանց հետագա կատարման հարցը թողել են օդից կախված, եւ արդյունքում՝ վճիռները կամ դատավճիռները մնացել են անկատար: Եւ ահա «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն շուրջ 40 դատավորի հարցաքննելուց հետո պարզել է, որ արձանագրված դեպքերը տեխնիկական խնդիրների պատճառով են առաջացել, ու դատավորները շահագրգռվածություն չեն ունեցել, ու այդ հիմքով էլ կարճվել է քրգործը»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X