Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Սա է այս իշխանությունների կերտած երկիրը

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի անկախության օրվա առթիվ «Եռաբլուրում» էին ոչ միայն իշխանական վերնախավը, այլեւ մայրաքաղաքի մուրացկանների շքագունդն՝ իր ողջ կազմով: Պաշտոնյաներն այնտեղ էին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու ազատամարտիկների շիրիմներին ծաղիկ դնելու համար, իսկ մուրացկաններն անհամբեր սպասում էին մի քանի դրամ փախցնելու մոլուցքով: Եւ երբ պաշտոնական արարողության ավարտից հետո իշխանավորները փորձում էին շփվել մեկմեկու հետ կամ հարցազրույց տալ, գումար խնդրողների շքախումբն անցավ գործի:

Վաղը, իհարկե, երբ հերթական ընտրություններն անցկացվեն, այդ ոհմակը նույն եռանդով կհարձակվի իշխանական շտաբների վրա ու 10 հազարական դրամ ստանալով՝ գոհ եւ երջանիկ կգնա տեղամաս, կքվեարկի գումարը տված «բարերարի» օգտին, իսկ հաջորդ օրը կանիծի իր բախտը, որ ապրում է այսպիսի պայմաններում: Ցավոք, սա է այս իշխանությունների կերտած երկիրը, եւ այս վիճակն է ՛լ ավելի է խորանալու, քանի դեռ երկրից շարունակվում է արտագաղթը, քանի դեռ գնալով պակասում է միջին խավը, եւ այսպես շարունակ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X