Իրավունք

Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր շարունակվում է զինված խմբի գործով դատական նսիտը:

Դատական նիստն ընդմիջվել է, քանի որ Շիրխանյանի համար շտապօգնության բրիգադ են հրավիրել: Նախնական տեղեկություններով՝ պատճառը զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ են եղել:

Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականին Նորք Մարաշում ՀՀ ԱԱԾ-ն վնասազերծեկ էր զիված հանցախմբի, ովքեր, ըստ մեղադրանքի, մտադրվել էին զավթել իշխանությունը: Այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Մեկնաբանություն
X