Նյու Յորքում Էրդողանի ելույթի ժամանակ հինգ մարդու են բերման ենթարկել․ տեսանյութ

Հինգ ցուցարար են բերման ենթարկվել Նյու Յորքում /ԱՄՆ/, որոնք բողոքի էին դուրս եկել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որը ելույթ է ունեցել Marriott Marquis հյուրանոցում: Այս մասին հայտնում է New York Times-ը: Նշվում է, որ այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը սկսել է ելույթը, ցուցարարներից մեկը գոռացել է. «Դու ահաբեկիչ ես, հեռացիր իմ երկրից»: Դրանից հետո սկսվել է իրարանցում եւ խառնաշփոթ, տեղի է ունեցել նաեւ քաշքշոց, որը ֆիքսվել է տեսագրող սարքերի կողմից: Կադրերում երեւում է, թե ինչպես պահակազորը ծեծելով դուրս է բերում ցուցարարներին տարածքից, այն դեպքում, երբ ցուցարարները ցանկացել են ցույց տալ, թե ինչպիսի ողբալի վիճակ է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Թուրքիայում եւ Սիրիայում:

Մեկնաբանություն
X