«Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլն» իրենց երկրպագուներին Մոսկվայում գտնվելու խորհուրդներ են տվել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» և «Լիվերպուլ» ակումբները Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների շրջանակում Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելուց առաջ խորհուրդներ են տվել իրենց երկրպագուներին՝ Մոսկվայում գտնվելու վարքականոնների մասին, հաղորդում է ТАСС-ը:

Թիմերը ֆանատներին խորհուրդ են տվել ակումբի սիմվոլիկայով հագուստներ և վզնոցներ չկրել, խուսափել քաղաքում միայնակ շրջելուց:

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին «Լիվերպուլը» հյուրընկալվելու է «Սպարտակին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ:

Մեկնաբանություն
X