Մամուլի տեսություն

«Ժամանակ». Ինչու են նոր նախագծով նվազեցնում վարչապետի լիազորությունները

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ։ Այսօր գործում է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը։

Չնայած օրենքի առկայությանը, կառավարությունը որոշել է ոչ թե փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքում, այլ բոլորովին նոր օրենք ընդունել: Պատճառը, թերևս, փոփոխությունների մեծ ծավալն է, որն առաջարկվում է նոր օրենքի նախագծով։

Ամենահիմնականը, թերևս, երկրի պաշտպանության կազմակերպման ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է։ Նոր նախագծով բավական լուրջ լիազորություններ են նախատեսված Անվտանգության խորհրդի համար։ Օրենսդրորեն էականորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։ Բացառված չէ, որ դա արվում է ապագա վարչապետի կոնկրետ անձը նկատի ունենալով»։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X