Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Էդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին իր հայտարարությունները

«Ժողովուրդը» գրում է. «ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը որոշել է սրբագրել «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շրջանակներում Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին հայտարարությունները: Նա «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր խոսքերից որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից: «Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, եւ փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»,- պարզաբանել է Նալբանդյանը:
Նալբանդյանի հայտարարությունների շուրջ բարձրացած աղմուկն իրականում սպասելի էր: Սա մի քանի պատճառով: Նախ՝ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ սփյուռքահայերի մոտ Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ չկա վստահություն. մարդիկ համոզված են (ընդ որում, միանգամայն արդարացի), որ նա միջազգային ասպարեզում ի վիճակի չէ սպասարկել Հայաստանի շահը, եւ ի վիճակի չի լինի սպասարկել ՀՀ շահը նաեւ ԼՂ խնդրում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X