Կողոպտել են Pet Shop Boys խմբին

Բրիտանական աշխարհահռչակ Pet Shop Boys խումբը դարձել է կողոպուտի զոհ: Տհաճ միջադեպը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում զբոսանքի ժամանակ, Rock in Rio փառատոնին ելույթ ունենալու հաջորդ օրը: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Pet Shop Boys-ի անդամները որոշել են զբոսնել Ռիոյի տեսարժան վայրերում, երբ հանկարծակի նրանց կանգնեցրել է չորս մարդ եւ կողոպտել: Ուշագրավն այն է, որ գողերը զինված չեն եղել: Գողերը տարել են խմբի անդամների սմարթֆոնները եւ ունեցած կանխիկ դրամը: Globo տեղական պարբերականն էլ հաղորդում է, որ կողոպտիչները եղել են տրանսգենդերներ, ինչը հաստատել են նաեւ խմբի անդամները:

Մեկնաբանություն
X