․․․ Թե ինչ արեց Զինվորն ավտոբուսում

Մի փոքրիկ գրառում է, բայց որքան բան կա նրա մեջ։ Ու ամենակարևորը՝ կարդալուց հետո զգում ես, որ մեր քաղաքում լավ բաներ էլ կան, որոնք չենք նկատում։ Բարու սերմը տարածելու փոխարեն հաճախ հաճախ չարն ենք տարածում։

Աղասի Միքայելյան
Նոր ավտոբուսի վերջում մի զինվոր էր նստած: Կանգառում նիհար, երիտասարդ ու մռայլ դեմքով մի լեյտենանտ բարձրացավ ավտոբուս: Զինվորն արագ կանգնեց.
_Նստեք պարոն լեյտենանտ:
_Նստիր զինվոր ջան (հոգնածությունը փոխվեց շնորհակալական ժպիտի)։
_Չէ՜ էլի, եկեք նստեք.
_Զինվո՛ր, նստե՛լ:
_Լսում եմ պրն. Լեյտենանտ:
Ամբողջ ավտոբուսը «նստել» հրամանի վրա պտտվեց նրանց կողմ: Բոլորի դեմքին ժպիտ կար:
Երևանն ուրիշ ա:

ՀԳ Առանց մեկնաբանության։

Մեկնաբանություն
X