Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը: Նշենք, որ այսօր Նյու Յորքում Ղարաբաղյան հակամարտության օրակարգով ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր թվիթերյան էջում գրառում էր կատարել Նալբանդյան-ՄԽ համանախագահներ հանդիպման մասին: Նշենք, որ եւ ՀՀ, եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ՄԽ համանախագահների հետ ունեցած հանդիպումների ժամանակ ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Մեկնաբանություն
X