Միացյալ Թագավորությունում կսառեցնեն անլեգալ միգրանտների դրամական հաշիվները

Գալիք տարվանից Միացյալ Թագավորությունում կսառեցվեն բոլոր անլեգալ միգրանտների դրամական հաշիցները: Այսպիսի որոշում է կայացրել Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարությունները: Ըստ այս որոշման, բոլոր բանկերը իրենց հաճախորդների ցուցակները պետք է համեմատեն ՆԳ նախարարության կողմից հրապարակվելիք այն ցանկի հետ, որտեղ ներկայացված են այն անձինք, ովքեր ենթակա են արտաքսման կամ թաքնվում են միգրացիոն ծառայություններից: The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս քայլը հանդիսանում է բրիտանական միապետության միգրացիոն քաղաքականության բաղկացուցիչներից մեկը: Բացի այս, Միացյալ Թագավորության ՆԳ նախարարությունը ներկայացրել է մի շարք միջոցառումներ, որոնք նպաստելու են, որպեսզի անլեգալ միգրանտները ինքնակամ բացահայտվեն եւ հեռանան երկրից:

Մեկնաբանություն
X