Մերկելի որոշումը կհետաքննվի

Սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո Գերմանիայի Բունդեսթագում ամենայն հավանականությամբ կսկսվի մի գործընթաց, որով հետաքննություն կնշանակվի գործող դաշնային կանցլեր Անգելա Մերկելի՝ փախստականների համար սահմանի բացման որոշումը: Այս մասին հայտնում է DW-ն: Ըստ հրապարակման, հնարավոր է նույնիսկ, որ այս որոշման հետաքննության համար Բունդեսթագը հատուկ հանձնաժողով ստեղծի: Նման հետաքննություն անցկացնելու գաղափարը ընդդիմադիր Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությանն է պատկանում: Այս կուսակցությունում համոզված են, որ գործադիր իշխանության ղեկավարը խախտել է երկրի օրենսդրությունը՝ առանց պառլամենտի հավանության որոշում կայացնելով բացել սահմանները փախստականների առաջ: Շատ վերլուծաբաններ կասկածանքով են մոտենում այս նախաձեռնությանը, քանի որ կարծում են, որ այն իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ այս կուսակցությունը մտնի խորհրդարան:

Մեկնաբանություն
X