Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են

Վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։

Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի ԱԽ-12-Ո-15 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ որոշում է կայացրել 2017 թվականի սեպտեմբերի 23-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Գալուստ Ղարիբյանի լիազորությունները:

65-ամյա Ղարիբյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2010 թվականին։

Մեկնաբանություն
X