Լորդ Մարտին Քալանանը Ծառուկյանի հրավերով այցելել է Հայաստան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Մեծ Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցության պատվիրակությունը։ Այն ղեկավարում է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար, լորդերի պալատի անդամ Մարտին Քալանանը։ Ծառուկյանը նրանց ընդունեց իրեն պատկանող «Մուլտի գրանդ» հյուրանոցի մեծ դահլիճում, որտեղ տեղի ունեցավ «Պահպանողականություն և առաջընթաց» կարգախոսով կոնֆերանսը։ Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Գագիկ ծառուկյանն իր խոսքում նշեց, որ ուրախ է բրիտանացի իր գործընկերներին ողջունել Հայաստանում՝ հիւշեցնելով, որ ինքը ժամանակին ջերմ ընդունելության է արժանացել Անգլիայում նրանց կողմից։

«Պահպանողական կուսակցությունը մեծ կենսագրություն ունի Մեծ Բրիտանիայում, որը դարերի պատմություն է, «Բարգավաճ Հայաստանն» էլ երիտասարդ կուսակցություն է, որը շարժվում է նույն ծրագրով։ Մենք խորհրդարանական ընտրություններին ներկայացրել էինք մեր ծրագիրը, մեր 15 կետերը, որտեղ ամենաբարձր արժեքը մարդն է։ Եվ մեր այս ծրագիրը համապատասպանում է ձեր կուսակցության ծրագրին, ինչն էլ միավորում է մեզ»,-իր ելույթում ասաց Գագիկ Ծառուկյանը։

Մարտին Քալանանն էլ իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և իր գործընկեր կուսակցության հետ մասնակցել այս համաժողովին։

Մեկնաբանություն
X