Սաուդցի աստվածաբանին արգելել են քարոզել կանանց հասցեին անվայել արտահայտության համար

Սաուդյան Արաբիայում Բարեբեր Մեքքայի նահանգապետ արքայազն Ֆեյսըլ բեն Խալիդ բեն Աբդուլ Ազիզիը արգելել է երկրի խոշորագույն իսլամագետ աստվածաբաններից մեկին՝ շեյխ Սաադի ալ-Հիջրային քարոզել կամ այլ կրոնական արարողություն իրականացնել կանանց հասցեին սեքսուալ բնույթի անվայել արտահայտությունների պատճառով: Այս մասին հայտնում է Sabr պարբերականը: Պարբերականը նշում է, որ շեյխն աչքի է ընկնում իր կնատյացությամբ եւ նույնիսկ իր քարոզներից մեկում հայտարարել է, որ տղամարդու համեմատությամբ կինը միայն կես ուղեղ ունի, իսկ երբ գնում է գնումների, նրա ուղեղի ծավալը դառնում է քառորդ չափի: Նա նաեւ եղել է մոլի հակառակորդներից մեկը կանանց վարորդական իրավունք տրամադրելու նախաձեռնության:

Մեկնաբանություն
X