Իրանը կավելացնի իր հրթիռային պոտենցիալը. Հասան Ռոուհանի

Իրանի ԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը կավելացնի իր հրթիռային պոտենցիալը: Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, ելույթ ունենալով Սրբազան պաշտպանության շաբաթի բացման արարողությանը տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ՝ Իրանի նախագահը կարեւոր է համարել Իրանի կողմից սեփական ռազմական պոտենցիալի ավելացումը, այն դիտարկելով որպես զսպող հանգամանք արտաքին ուժերի դեմ, ովքեր ցանկանում են վնասել Իրանին: Նշենք, որ Իրանը նման կեցվածք որդեգրեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ՄԱԿ ԳՎ բարձր ամբիոնից հերթական մեղադրանքներն ուղղեց Թեհրանին:

Մեկնաբանություն
X