Բիլ Քլինթոնի վեպի հիման վրա թրիլլեր կնկարահանվի

Չնայած ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի առաջին վեպն առաջիկա տարին չի հայտնվի գրախանութներում, սակայն ամերիկյան Showtime կաբելային ցանցի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որ մտադրություն կա վեպն էկարանվորելու: Նշենք, որ վեպի վերնագիրն արդեն՝ The President is Missing /Կորսված նախագահը/, բավական գայթակղիչ է, եւ Քլինթոնի եւ այս ժանրի առաջատարների Ջեյմս Պատերսոնի համահեղինակությամբ գրված վեպում նկարագրվում է մի պատմություն, թե ինչպես ԱՄՆ գործող նախագահն անհետանում է: Վեպում ռեալականությունը պահելու համար մեծապես օգտագործվել է նախագահ Քլինթոնի գիտելիքները՝ կապված Սպիտակ տան աշխատանքային մեխանիզմների, Օվալաձեւ աշխատաեսնյակում տեղի ունեցող անցուդարձի վերաբերյալ: Հրատարակիչները նշել են, որ վեպը ինտրիգների, դավադրությունների գլոբալ քաղաքականության ետնաբեմը ներկայացնող մի խառնուրդ է, որը հագեցած է նաեւ իրական կամ վավերագրական բաղադրիչներով:

Նշենք, որ երբ 2018-ին վեպը լույս տեսնի, ԱՄՆ-ն կունենա իր պատմության առաջին նախագահը, ով թրիլլերի համահեղինակ է: Նախկին նախագահը շատ գոհ է իր կատարած աշխատանքից: Նշենք նաեւ, որ CBS Corp-ը, որին պատկանում է Showtime-ը, այլ մանրամասներ սպասվող նկարահանումների մասին չի ներկայացրել:

Մեկնաբանություն
X