Շոկոլադի դիետա

Շոկոլադը հայտնի է լայնորեն որպես բավական օգտակար սննդամթերք։ Այն դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա, նպաստում օրգանիզմի իմունային համակարգի բարձրացմանը գրիպի եւ սեզոնային մրսածության ժամանակ: Նաեւ կանգնեցնում է ծերացման պրոցեսները օրգանիզմում: Այս ամենի հետ մեկտեղ, այն նաեւ օգնում է նիհարելուն: Ներկայացնում ենք շոկոլադի դիետա, որը թույլ կտա ուտել սիրելի սննդատեսակը եւ չվախենալ կիլոգրամներ հավաքելուց, այլ ընդհակառակը՝ նպաստել դրանց նվազեցմանը:

Այն շատ նման է քաղցի միջոցով նիհարելու պրոցեդուրաներին եւ խորհուրդ է տրվում միայն այն մարդկանց, որոնք ունեն ամուր առողջություն: Դիետայի պահելու առավելագույն ժամկետը 5-7 օրն է եւ այս ժամկետում թույլատրելի է միայն ուտել օրական 80 գրամ շոկոլադ: Մնացած բոլոր տեսակի ուտելիքների օգտագործումը բացառվում է: Օրվա չափաբաժինը կարելի է ուտել միանգամից, սակայն խորհուրդ է տրվում բաժանել եւ ուտել ըստ սնման սովորական ժամանակացույցի: Այս դիետան պահելիս խորհուրդ է տրվում ուտել սեւ դառը շոկոլադը: Դիետայի օրերին թույլատրվում է նաեւ խմել սուրճ, քանի որ սուրճն արագացնում է նյութափոխանակությունը եւ նպաստում նիհարելուն: Եվ, իհարկե, թույլատրվում է օրական մինչեւ երկու լիտր մաքուր, չգազավորված ջուր խմել: Ծայրահեղ դեպքերում կարելի է նաեւ սեւ թեյ օգտագործել: Դիետան բավական խիստ է եւ հիմնական գաղափարն այն է, որ բացառվեն վիտամինների մուտքը օրգանիզմ, ուստի կարեւոր է, որ մինչ այս դիետային անցնելը, անձը խորհրդակցի բժշկի հետ եւ ճշտի, թե կարո՞ղ է իր օրգանիզմը նման սթրեսի դիմանալ:

Մեկնաբանություն
X