«Հըզբոլլահը» հայտարարել է, որ պատրաստ է պատերազմ սկսել ԱՄՆ եւ Իսրայելի հետ

«Հըզբոլլահ» իսլամիստական խմբավորման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ իր ղեկավարած խմբավորումը պատրաստ է նոր պատերազմ սկսել ԱՄՆ եւ Իսրայել պետությունների հետ: Իր հերթական հեռուստաուղերձի ժամանակ շեյխ Նասրալլահը մասնավորապես ասել է, որ դիմադրությունը միայն որոշակի նպատակների հասնելու միջոց է եւ ոչ ամենեւին նպատակ, եւ դիմադրությամբ եւ տոկունությամբ է, որ մարգարեները կարողացել են հասնել մեծ նպատակների, եւ իրենք էլ այդ նույն ոգով պատրաստ են շարունակելու դիմադրությունը եւ նոր պատերազմ սկսել ընդդեմ ԱՄՆ եւ Իսրայել պետությունների: Այս մասին հայտնում է Al Manar-ը՝ նշելով, որ շեյխ Նասրալլահը նշել է, որ իրենք որեւէ բանից չեն վախենում:

Մեկնաբանություն
X